«Ինտերի» կազմը մոտ ժամանակներս կհամալրի «Կալյարիի» պաշտպան Ռաուլ Բելանովան։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ միլանյան ակումբը համաձայնեցրել է 22-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը 4 միլիոն եվրոյով՝ հետագայում նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Իտալացին նախորդ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում: Պաշտպանը «Միլանի» ակադեմիայի սան է: