Վինչենցո Իտալյանոն նոր պայմանագիր կկնքի «Ֆիորենտինայի» հետ

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ համաձայնագիրը կներառի այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու օպցիա։ 44-ամյա մասնագետի աշխատավարձը կկազմի տարեկան 2 մլն եվրո։

Իտալյանոն «Ֆիորենտինան» մարզում է 2021 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմն Իտալիայի առաջնությունում գրավեց 7-րդ տեղը և Կոնֆերենցիաների Լիգայի ուղեգիր նվաճեց։