Դորտմունդի «Բորուսիան» առաջարկ է արել «Այաքսին» հարձակվող Սեբաստիան Ալլերի համար։
Ինչպես հայտնում է Voetbal International-ը՝ գերմանական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 33 մլն եվրո:
2021/22 մրցաշրջանում Ալլերն «Այաքսի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը հարձակվողի տրանսֆերի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։