Ֆիլիպ Կոստիչը երեքամյա պայմանագիր է համաձայնեցրել Ա Սերիայի ակումբի հետ

«Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ 3 տարվա պայմանագրի շուրջ։

Լրագրող Պատրիկ Բերգերի հաղորդմամբ՝ սերբ ֆուտբոլիստի մաքուր աշխատավարձը կկազմի 2,5 միլիոն եվրո։ Սակայն գործարքը դեռ ավարտված չէ։ «Այնտրախտը» և թուրինյան ակումբը դեռ բանակցություններ են վարում:

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը 29-ամյա կիսապաշտպանի համար պահանջում է 20 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսն» առաջարկում է 12 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Կոստիչն «Այնտրախտի» կազմում մասնակցած 43 խաղում դարձել է 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։