«Մոնակոն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն լքել է ակումբը։
29-ամյա ֆուտբոլիստը լքել է թիմը պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։ Ակումբի կազմում նա անցկացրել է 174 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում, հաղթել Ֆրանսիայի առաջնությունում և 2017 թվականին հասել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։ Ֆրանսիայի հավաքականի հետ պաշտպանը հաղթել է ԱԱ-2018-ում:
2021/22 մրցաշրջանում Սիդիբեն «Մոնակոյի» կազմում 26 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: