Մարկուս Ռեշֆորդը դատի է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դատի է տվել ակումբի երկրպագուին՝ հայտնում է OnTime Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆուտբոլիստը երկրպագուին մեղադրում է ռասիզմի, հալածանքների ու սպառնալիքների մեջ։

Նա տասը հոգանոց իրավաբանների խումբ է վարձել պաշտպանական գործընթացը կազմակերպելու համար:

«Կարմիր սատանաների» հետ անգլիացու գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։