«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն պատմել է, թե ինչ է ակնկալում Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանից։
«Մենք ցանկանում ենք նոր մրցաշրջանը սկսել մաքուր էջից։ Նոր մարզիչ կլինի: Մենք անհամբերությամբ սպասում ենք ծանոթանալու նրա գաղափարներին և թիմի վերաբերյալ ծրագրերին:
Պետք է լավատես լինեմ, կարիերաս նոր է սկսվում։ Հուսով եմ, որ շուտով մեծ հաջողություններ կունենամ: Դժվար մրցաշրջան էր, հատկապես որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, քանի որ այս ակումբը շատ բանի է հասել վերջին տարիներին»,- ասել է Ջեյդոնը։