Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հայտնվել է «Բեշիքթաշի» թիրախում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ սերբ ֆուտբոլիստը թուրքական ակումբի համար առաջնային ընտրություն չէ։
Նշվում է, որ «Բեշիքթաշն» առաջին հերթին փորձում է պայմանագիր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Սերլոտի կամ «Բարնլիի» հարձակվող Վաութ Վեգհորստի հետ։ Սակայն, ըստ ամենայնի, ակումբը խնդիրներ ունի այս ֆուտբոլիստների տրանսֆերների հարցում, այդ պատճառով միացել է Լուկա Յովիչի համար պայքարին: