Լեոնարդոն, ով հայտարարել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնից հեռանալու մասին, խոսել է 2021 թվականին Լիոնել Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Մենք շատ ու հաճախ էինք մտածում Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին, քննարկում էինք դա, բայց Լիոնելը երբեք իրականում չի մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին:
Ժամանակագրական կարգով Մեսսին գալիս է Պելեի և Մարադոնայի հետևից։ Նա Օլիմպոսի գագաթին է, այդ պատճառով էլ նրան հրավիրեցի ՊՍԺ։ Երբ ամփոփում եմ ակումբում անցկացրածս երեք տարիները, տեսնում եմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն ու կիսաեզրափակիչները, 10-րդ չեմպիոնությունը, 7 տիտղոսները և Մեսսիի տրանսֆերը»,- ասել է Լեոնարդոն L’Equipe-ին տված հարցազրույցում: