Իտալական ակումբները կպայքարեն «Ջենոայի» ֆուտբոլիստի համար

«Ջենոայի» եզրային պաշտպան Անդրեա Կամբիասոն հայտնվել է Ա Սերիայի ակումբների՝ «Յուվենտուսի», «Ինտերի», «Ատալանտայի» և «Սասուոլոյի» թիրախում: Այս մասին իր կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Կամբիասոյի պայմանագիրը «Ջենոայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: