Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ակումբը 30-ամյա դանիացուն մեկ տարվա պայմանագիր է առաջարկել, հայտնում է Daily Mirror-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը ներառում է նաև պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ, որը կարող է ակտիվացնել ցանկացած շահագրգիռ կողմ:
Կիսապաշտպանը «Բրենտֆորդում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից՝ թիմի կազմում անցկացրած 10 խաղում խփել է 1 գոլ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում։
Ամռանը նա կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ։