«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Ֆուտբոլիստին ցանկանում է վարձակալել «Մարսելը», հայտնում է Sport.es-ը։
26-ամյա պաշտպանը «Բարսայում» քիչ խաղաժամանակ է ստանում, ուստի ցանկանում է այլ թիմ գտնել՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի Առաջնությանն ընդառաջ:
2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին 27 խաղում անցկացրել է 1235 րոպե և կատարել մեկ գոլային փոխանցում։
Նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 12 միլիոն եվրո։