Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է Buta Sport-ը՝ իտալական ակումբը «Ռեալի» հետ պայմանավորվել է 24-ամյա ֆուտբոլիստի՝ մեկ տարով վարձակալության հարցում։
Նշվում է, որ «Ռեալն» ու «Ֆիորենտինան» միասին կվճարեն հարձակվողի աշխատավարձը, որը կազմում է տարեկան 5 միլիոն եվրո։