Հայտնի է դարձել, թե «Բավարիան» որքան կվճարի «Լիվերպուլին» հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերի համար։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, գերմանական ակումբը 30-ամյա սենեգալցու համար կվճարի 42,5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գրեթե 50 միլիոն եվրո։ Այս գումարը գոհացնում է «Լիվերպուլին»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ ժամանակներս կողմերի միջև բանակցությունների նոր փուլ է անցկացվելու, որում պետք է քննարկվեն տրանսֆերի վերջնական մանրամասները։ Մանեն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։