«Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից։
«Մարսելը» հետաքրքրված է 33-ամյա բելգիացու ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն:
Այնուամենայնիվ, ֆրանսիական ակումբը մտավախություն ունի, որ ֆուտբոլիստը կընտրի «Ատլետիկոն», որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում իր նկատմամբ:
Վիտսելը առաջարկներ ունի նաև Թուրքիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից։
Անցած մրցաշրջանում Վիտսելը բոլոր մրցաշարերում դորտմունդցիների կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։