«Զենիթը» նոր պայմանագիր է կնքել Միխայիլ Կերժակովի հետ

«Զենիթը» հայտարարել է դարպասապահ Միխայիլ Կերժակովի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ 35-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Կերժակովը պետերբուրգյան ակումբի սան է: «Զենիթի» հիմնական կազմում դարպասապահն անցկացրել է 88 հանդիպում։ 

Սանկտ Պետերբուրգը ներկայացնող թիմի հետ ռուս ֆուտբոլիստը դարձել է Ռուսաստանի հնգակի չեմպիոն, 2 անգամ նվաճել է երկրի գավաթը, 4 անգամ էլ՝ Սուպերգավաթը։