«Ման. Յունայթեդի» դարպասապահը հնարավոր է տեղափոխվի ԱՊԼ-ի այլ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ԱՊԼ-ի նորեկ «Նոթինգհեմ Ֆորեսթը» բանակցություններ է սկսել «Յունայթեդի» հետ անգլիացի դարպասապահի տրանսֆերի շուրջ։ Գործարքը կարող է ձևակերպվել որպես վարձակալություն՝ հետագայում տրանսֆերը 20 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հենդերսոնը պատրաստ է հեռանալ «Յունայթեդից»՝ հանուն մշտական ​​խաղային պրակտիկայի։