«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Չեմպիոննների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները, ըստ որի՝ «Փյունիկին» բաժին է հասել Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։
«Մրցակիցն ուժեղ է, բայց մենք ամեն դեպքում գիտեինք, որ Չեմպիոնների Լիգայում հեշտ մրցակիցներ չկան։ «Կլուժը» լավ թիմ է և ակնհայտ է, որ նրանք մեզ համար խնդիրներ կստեղծեն, բայց մենք լրջորեն կպատրաստվենք առաջիկա դիմակայությանը, որպեսզի մենք նույնպես խնդիրներ ստեղծենք նրանց համար։
Մենք հոգեբանորեն պատրաստ ենք, և ես հուսով եմ, որ լավ պայքար է լինելու։ Ես համարում եմ, որ այս պահին ավելի կարևոր է, որ մենք ճիշտ պատրաստվենք այդ հանդիպումներին, որպեսզի մենք էլ ցուցադրենք մեր հնարավորություններն ու դրանով խնդիրներ ստեղծենք մրցակցի համար,- ասել է Մելիքյանը ակումբի մամուլի ծառայությանը։