«Բավարիան» հերթական փորձն է արել ձեռք բերել «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին՝ հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ «Բավարիան» երրորդ առաջարկն է ուղարկել «Լիվերպուլին»՝ 40 միլիոն եվրոյի չափով։
Մերսիսայդցիները նախկինում պահանջել էին 50 միլիոն, սակայն «Բավարիան» հուսով է, որ գերմանական ակումբը վերջիվերջո կհամաձայնի վաճառել սենեգալցուն 40 միլիոն եվրոյով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանեի ու «Բավարիայի» միջև արդեն 3 տարվա պայմանագիր է կնքվել, և Մանեն, շատ է ցանկանում ուժերը փորձել Բունդեսլիգայում։