Ակսել Վիտսելը բանակցում է ֆրանսիական ակումբի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան, բելգիացի Ակսել Վիտսելը այս ամառ կարող է տեղափոխվել «Մարսել»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Նշվում է, որ «Մարսելի» ներկայացուցիչները որքան հնարավոր է շուտ ցանկանում են փոխարինող գտնել Բուբակար Կամարային, ով տեղափոխվել է «Ասթոն Վիլա»։

Կողմերն արդեն սկսել են բանակցությունները և մոտ ապագայում կարող են գալ վերջնական համաձայնության։

Անցած մրցաշրջանում Վիտսելը թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։