Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Լիվերպուլին»՝ Ջերարդի՝ «Լոս Անջելես Գալաքսի» տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Լիվերպուլի» վերաբերմունքը թիմի լեգենդար նախկին ավագ Սթիվեն Ջերարդի նկատմամբ։

Ֆերդինանդի կարծիքով՝ «Լիվերպուլը» պետք է Ջերարդին նոր պայմանագիր առաջարկեր։ Արդյունքում անգլիացին կարիերայի վերջին տարիներն անցկացրեց ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ակումբում:

«Ջերարդը նվիրված էր նրանց և մերժեց «Չելսիի» անհավանական առաջարկը, թեև նա լրջորեն մտածում էր այդ մասին: Սթիվենը հավատարմությունից դրդված մնաց «Լիվերպուլում»: Սակայն ակումբը չցանկացավ նրան նոր պայմանագիր առաջարկել։

Ջերարդը շատ բան ուներ առաջարկելու երիտասարդ ֆուտբոլիստներին փորձի և մենթալիտետի տեսանկյունից: Եվ նրանք թողեցին, որպեսզի այդպիսի ֆուտբոլիստը տեղափոխվի «Գելաքսի»»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: