«Ինտերը» խոշոր հրաժարագին է սահմանել Միլան Շկրինյարի համար

«Ինտերի» ղեկավարությունը ՊՍԺ-ին հայտնել է պաշտպան Միլան Շկրինյարի հրաժարագնի չափը։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ալֆրեդո Պեդուլան։

Աղբյուրի համաձայն՝ փարիզեցիները պետք է սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարեն 80 մլն եվրո։ Հնարավոր է նաև տարբերակ՝ 70 միլիոն եվրոյով և բոնուսներով։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի նախնական առաջարկը, որը կազմում էր 50 մլն եվրո, մերժվել էր միլանյան ակումբի կողմից։ Անձամբ Շկրինյարը կցանկանար մնալ «Ինտերում», բայց դեմ չի լինի տեղափոխվել փարիզյան ակումբ։

27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «Ինտերի» կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել 4 գոլ։