Հայտնի են դարձել այն ֆուտբոլիստների անունները, որոնց «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է տեսնել թիմում։
Ըստ The Times-ի՝ իտալացի մասնագետը հետաքրքրված է պաշտպաններ Պաու Տորեսով և Ջեդ Սփենսով, կիսապաշտպաններ Քրիստիան Էրիկսենով և Ռաֆինյայով, ինչպես նաև հարձակվող Ռիշարլիսոնով:
Դրա հետ մեկտեղ Կոնտեն թույլ կտա թիմից հեռանալ պաշտպաններ Սերխիո Ռեգիլոնին և Էմերսոն Ռոյալին, կիսապաշտպաններ Տանգուի Նդոմբելեին, Ջովանի Լո Չելսոին և Սթիվեն Բերգվինին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմի» ղեկավարությունը տրանսֆերների համար իտալացի մասնագետին կհատկացնի մոտ 150 մլն ֆունտ։