Լոնդոնի «Չելսին» «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի համար տրանսֆերային պայքարում բացահայտ ֆավորիտ է, հայտնում է TalkSport-ը:
«Չելսին» զգալի առաջընթաց է գրանցել Դեմբելեի հետ բանակցություններում և ցանկանում է Ուսմանին թիմ հրավիրել առաջիկա ամռանը:
Ֆրանսիացին կարող է լոնդոնյան ակումբ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
2021/22 մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «կապտանռագույնների» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Դեմբելեի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։