Գոնսալո Գուեդեշը կարող է տեղափոխվել իտալական ակումբ

«Ռոման» հետաքրքրված է «Վալենսիայի» հարձակվող Գոնսալո Գուեդեշի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի համաձայն՝ «ջալլորոսիների»  ղեկավարությունը պատրաստ է զգալի գումար ծախսել հարձակվողի տրանսֆերի վրա, քանի որ ակնկալում է Իտալիայի առաջնության հաջորդ մրցաշրջանի ավարտին հայտնվել լավագույն քառյակում։

Գուեդեշը կմտածի «Ռոմա» տեղափոխվելու մասին, բայց կարող է համաձայնել «Վալենսիայի» հետ պայմանագրի երկարաձգմանը, որն ավարտվում է 2024 թվականին:

Անցած մրցաշրջանում 25-ամյա պորտուգալացին իսպանական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։