ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ, ամենայն հավանականությամբ, կդառնա 55-ամյա մասնագետ Քրիստոֆ Գալտիեն, ով այժմ գլխավորում է «Նիսսը»։
Այս մասին հայտնել է beIN Sports-ի լրագրող Օմար Ալթունդաղը։
«Ես հայտարարեցի Զիդանի՝ ՊՍԺ-ն գլխավորելու մասին. Պարզվում է, որ դա տեղի չի ունենա պատճառներով, որոնք ես չեմ կարող բացահայտել:
99 տոկոս հավանականությամբ թիմը կգլխավորի Գալտյեն։ Կամպուսը անձնական հաղթանակ է տոնում»,- գրել է Ալթունդաղը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն գլխավորելու է Զինեդին Զիդանը, սակայն նա մերժել է առաջարկը։
ՊՍԺ-ի ներկայիս մարզիչը Մաուրիսիո Պոչետինոն է, սակայն լրատվամիջոցները պնդում են, որ պայմանագրի խզման պայմաններն արդեն համաձայնեցված են նրա հետ։