Ուսման Դեմբելեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն որոշել է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ ֆրանսիացուն չի գոհացրել կատալոնական ակումբի՝ պայմանագիրը երկարաձգելու հերթական առաջարկը։

Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի համաձայնագիրը, որը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցած 32 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։