Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ում պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է, մեկնել է Հռոմ՝ պայմանագիր կնքելու «Ռոմայի» հետ, հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լրագրողի տեղեկություններով՝ գործարքն արդեն համաձայնեցված է, և 33-ամյա կիսապաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Անցած մրցաշրջանում Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 32 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 4 գոլային փոխանցում։