Դրիս Մերտենսը՝ իսպանական ակումբի թիրախում

«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը կարող է կարիերան շարունակել «Վալենսիայում»:

Լրագրող Էկրեմ Կոնուրի փոխանցմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իսպանական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, ով նախկինում աշխատել է ֆուտբոլիստի հետ։ Մասնագետն արդեն կապ է հաստատել հարձակվողի հետ՝ քննարկելու նրա հետ «Վալենսիա» հնարավոր տեղափոխությունը: