Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն արձագանքել է 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։
Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» ավարտված է. Պատմական պահ է Պրեմիեր Լիգայի համար. Առաջին անգամ բաղձալի երիտասարդ գերաստղը իսպանական գրանդի փոխարեն տեղափոխվեց անգլիական ակումբ։ Պոգբան մի քանի տարով մեծ էր, երբ պայմանագիր կնքեց «Յունայթեդի» հետ»,- գրել է Լինեկերը Twitter-ում:
2021/22 մրցաշրջանում Հոլանդը ակումբային մակարդակով անցկացրած 30 խաղում դարձել է 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։