Իտալական գրանդը միանում է Մարկո Ասենսիոյի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոյի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Il Corriere dello Sport-ը, «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին արդեն կապվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։

Անչելոտտին դեմ չէ 26-ամյա իսպանացուն բաց թողնելուն, սակայն Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 30-35 միլիոն եվրո ստանալ ֆուտբոլիստի վաճառքի դիմաց։

Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Միլանը», ի տարբերություն այս երկու ակումբների, 2022/23 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում, ինչն ամրապնդում է իտալական գրանդի դիրքերը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում։