«Բարսելոնան» վերջնական համաձայնության է եկել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա կոտդիվուարցին կատալոնական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը՝ 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:
2021/22 մրցաշրջանում Կեսյեն «Միլանի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև ակումբի հետ հռչակվել է Ա Սերիայի հաղթող:
Կիսապաշտպանի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։