Կայացել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյի հրաժեշտի արարողությունը:
Բրազիլացին չի կարողացել զսպել արցունքները հրաժեշտի խոսքեր հղելիս, նա մասնավորապես ասել է.
«Ես ինքս ինձ խոստացել էի լաց չլինել, սակայն չստացվեց։
Սա հրաշալի արկած էր։ Այսօր ես հեռանում եմ Մադրիդի «Ռեալից»՝ որպես աշխարհի լավագույն թիմի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալին»՝ աշխարհի լավագույն ակումբին։ Ես ամեն օր արթնանում էի ժպիտով։
Երբ ես հեռացա Բրազիլիայից, ցանկանում էի խաղալ Չեմպիոնների Լիգայում։ Այսօր ես հեռանում եմ որպես «Ռեալի» պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ ունեցող ֆուտբոլիստ։
Ես հրաժեշտ չեմ տալիս. չեմ կարծում, որ երբևէ կկարողանամ վերջնականապես հեռանալ «Ռեալից»: