Պաուլո Դիբալան շուտով նոր ակումբ կունենա

Պաուլո Դիբալան մոտ է «Ինտերի» հետ պայմանագիր կնքելուն.

Ըստ Goal-ի՝ կողմերը կրկին կհանդիպեն առաջիկա 48 ժամվա ընթացքում՝ վերջնական բանակցությունների համար։

«Ինտերը» 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձով։

Անցած մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։