Նեմանյա Մատիչը վաղը բուժզննում կանցնի իտալական ակումբի համար

Սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հունիսի 13-ին «Ռոմա» տեղափոխվելուց առաջ բուժզննում կանցնի, հայտնում է Sky Sport Italia-ն:

33-ամյա կիսապաշտպանը ավելի վաղ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով լքել է «Մանչեսթեր Յունայթեդը» և համաձայնել է միանալ Ժոզե Մոուրինյոյի թիմին, որի ղեկավարությամբ նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» և «Չելսիում»։

Երկուշաբթի օրը սերբը կուղևորվի Իտալիայի մայրաքաղաք՝ բուժզննում անցնելու, իսկ հետո մեկ տարվա պայմանագիր կկնքի «գայլերի» հետ՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։