Մարկո Ասենսիոն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա իսպանացին հետաքրքրում է «Արսենալին»: Լոնդոնյան ակումբը շարունակում է հետաքրքրվել հարձակվողով, իսկ անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ «Ռեալում»: Ասենսիոյի ճակատագիրը կորոշվի հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ասենսիոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։

Անցած մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։