Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյի գործակալը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ տեղեկացնում է ABC-ն:

Նշվում է, որ «սերուցքայինները» իսպանացու տրանսֆերից ցանկանում են 50 մլն եվրո ստանալ:

Ասենսիոյի՝ և «Ռեալի» միջև պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

2021/22 մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի  հեղինակ: