Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հրաժեշտի արարողություն կկազմակերպի ակումբը լքող թիմի ավագ, պաշտպան Մարսելոյի համար։
Այս մասին հաղորդում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներկա կլինի Մարսելոյի հրաժեշտի արարողությանը։
Այնուհետև բրազիլացին կպատասխանի լրագրողների հարցերին։ Միջոցառումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 13-ին։
34-ամյա Մարսելոն «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից, նա անցկացրել է 545 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ։