Անտոնիո Կասանոն խորհուրդ է տվել «Ինտերի» ղեկավարությանը

«Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն ասել է, թե ինչ է մտածում հարձակվող Ռոմելու Լուկակուի՝ միլանյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։ Նա ներկայումս խաղում է «Չելսիում»։

«Ինտերի» փոխարեն ես նրան թիմ չէի հրավիրի: Հեռանալիս նա ասաց, որ տեղափոխվում է իր երազանքների թիմ, որտեղ վաստակում է 15 միլիոն եվրո։ Սակայն, նա այժմ չի խաղում Լոնդոնում և ցանկանում է վերադառնալ Իտալիա։

Խնդիրն այն է, որ երբ Լուկակուն վերադառնա, թիմը ստիպված կլինի վաճառել Լաուտարո Մարտինեսին։ Ես չէի ցանկանա, որ դա տեղի ունենար»,- Կասսանոյի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։