«Բարսելոնայի» Պաշտպան Դանի Ալվեսը դեռևս չի ստացել պայմանագիրը երկարաձգելու առաջարկ, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ 39-ամյա բրազիլացին կցանկանար մնալ թիմում, սակայն դեռ չգիտի, թե արդյոք ակումբը մտադիր է երկարաձգել գործող պայմանագիրը, թե ոչ։
Դանին սպասում է ակումբի դիրքորոշման հրապարակմանը:
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Բարսելոնայի» կազմում 16 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ալվեսը կատալոնական ակումբ է վերադարձել 2021 թվականի նոյեմբերին։ Նա նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում» 2008-ից 2016 թվականներին: