«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում, տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հաղորդվում է, որ հոլանդացու համար պայքարում «Չելսին» կարող է մրցակցել մանկունիանցիների հետ: Ավելի վաղ 30-ամյա պաշտպանի տրանսֆերը փորձել էր ձեռք բերել «Նյուքասլը», սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխությունից:
Ավարտված մրցաշրջանում Դե Վրեյը մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։