Պաուլո Ֆոնսեկան պայմանագիր է համաձայնեցրել ֆրանսիական ակումբի հետ

Պորտուգալացի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մոտ է «Լիլը» գլխավորելուն։ Կողմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարով։ Հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի չորեքշաբթի՝ հունիսի 15-ին։ Պաուլո Ֆոնսեկայի վերջին աշխատավայրը «Ռոման» էր, որը նա մարզել է 2019-ից 2021 թվականներին:

Անցած մրցաշրջանում «Լիլը» զբաղեցրել է 10-րդ տեղը Ֆրանսիայի առաջնությունում: