Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Լիգա 1

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում։

Ըստ AS-ի՝ Յովիչի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»: Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է այս ամառ վաճառել սերբ հարձակվողին։

24-ամյա Լուկա Յովիչը նախորդ մրցաշրջանում «Արքայական ակումբի»  կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։