Պաշտոնական. Յուսուֆ Օտուբանջոն «Փյունիկի» ֆուտբոլիստ

«Փյունիկի» կազմը համալրել է նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հարձակվողի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում 2019/20թթ. մրցաշրջանում նա հռչակվել է Հայաստանի չեմպիոն:

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Օտուբանջոն անցկացրել է 58 խաղ, որոնցում խփել է 27 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: