Պաշտոնական. Գոռ Մանուկյանը՝ Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատը» պայմանագիր է կքնել դարպասապահ Գոռ Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը 2012-ից 2019 թվականներին հանդես է եկել «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի 82 հանդիպման: Ապա դարպասապահն ընդգրկված է եղել «Ալաշկերտում» և «Լոռիում», իսկ վերջին մրցաշրջանն անցկացել է «Լեռնային Արցախում», որի կազմում դարձել է Առաջին խմբի հաղթող:

Մանուկյանը հանդես է եկել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և մեկ հանդիպում էլ անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում: