Կարիմ Բենզեմա. «Ֆրանսիայի հավաքականն Ավստրիայի դեմ խաղում ավելիին էր արժանի»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ազգերի Լիգայում Ավստրիայի ընտրանու հետ ոչ-ոքին (1:1):

«Մեր բախտը փոքր-ինչ չբերեց, քանի որ շատ հնարավորություններ ունեինք: Ավստրիայի հավաքականի դարպասապահը լավ սեյվեր կատարեց, բայց մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը:

Մենք շատ էինք ցանկանում հաղթել և արժանի էինք ավելիին»,-Բենզեմայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։