«Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը կարող է տեղափոխվել այլ իսպանական ակումբ, հայտնում է Fichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» հավակնում է գնել 25-ամյա իսպանացու տրանսֆերը: Կիսապաշտպանի համար պայքարում ֆավորիտը հենց մադրիդյան ակումբն է։
Անցած մրցաշրջանում Սոլերը բոլոր մրցաշարերում «Վալենսիայի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 12 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։