Իտալացի մարզիչ Անդրեա Պիրլոն դարձել է թուրքական «Ֆաթիհ Կարագյումրուկի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 43-ամյա մասնագետն իր նոր ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է կնքել։
Ավելի վաղ Պիրլոն աշխատել է «Յուվենտուսում»՝ թուրինյան ակումբը գլխավորելով 2020/21 մրցաշրջանում։