«Նոայի» մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են թիմից

«Նոայի» մի շարք ֆուտբոլիստներ լքել են թիմը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Թիմից հեռացել են Գեղամ Հարությունյանը, Ռայմոնդ Ջյասին, Սարգիս Շահինյանը, Եվգենի Օանչան և Արթուր Միրոյանը:

«Շնորհակալություն ենք հայտնում տղաներին և մաղթում ենք հաջողություններ իրենց նոր թիմերի կազմում»,- գրված է «Նոայի» հայտարարության մեջ: