Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվողի ձեռք բերել, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» Բորխա Մայորալին կվերադարձնի «Խետաֆեից» վարձակալությունից, և այդքանով մադրիդցիների հարձակման գծի ուժեղացումը կսահմանափակվի։ Նաև «արքայական» ակումբը հույսեր է կապում Էդեն Ազարի հետ, ում վերջին մրցաշրջանում հետապնդում էին վնասվածքները:
Նման որոշում մադրիդյան ակումբում կայացրել են՝ չնայած ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տեղափոխության ձախողմանը: Հիշեցնենք, որ 23-ամյա ֆրանսիացին երկարաձգել է պայմանագիրը փարիզեցիների հետ։